Քրիստինա Օրբակայտեն մեկնում է ԱՄՆ՝ մշտական բնակության

15:19 • 24.09.18

ՌԴ էստրադային երգչուհի Քրիստինա Օրբակայտեն մեկնում է ԱՄՆ՝ մշտական բնակության: Այդ մասին հայտնում է lenta.ru-ն՝ աղբյուրի հղումով:


Նշվում է, որ Օրբակայտեն անշարժ գույք ունի Մայամիում ու Նյու Յորքում: Նա պատրաստվում է Միացյալ Նահանգներ մեկնել ընտանիքի հետ:


Պորտալի զրուցակցի խոսքով՝ երգչուհին Ռուսաստան կվերադառնա «հանուն շրջագայությունների»՝ համերգների ու ներկայացումների մասնակցելու համար, իսկ նրա՝ ԱՄՆ տեղափոխվելը հիմնականում կապված է հայրենիքում իր պահանջարկի նվազման հետ:


47-ամյա Օրբակայտեն ՌԴ վաստակավոր արտիստուհի է, Ալլա Պուգաչովայի դուստրը, նա ունի 3 երեխա:

Քրիստինա Օրբակայտեն մեկնում է ԱՄՆ՝ մշտական բնակության