Հրապարակվել է «Տրանսֆորմերներ»-ի մասին նոր ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)
Հոլիվուդյան «Տրանսֆորմերներ» ֆիլմի փրիքվելի՝ «Բամբլբի»-ի թրեյլերը պաշտոնապես թողարկվել է, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ ֆիլմի դեպքերը տեղի են ունենում 1987թ.՝ Կալիֆոռնիայի փոքրիկ ափամերձ քաղաքներից մեկում:
Թրեյլերում ներկայացված է`ինչպես է դերասանուհի Հեյլի Սթեյնֆիլդի կերպարը՝ Չառլի Ուոթսոնը, ծանոթանում «Բամբլբի» ավտոբոտի հետ, որին որպես հին VW Beetle մեքենա նվեր էր ստացել իր 18-ամյակի կապակցությամբ:
Նշվում է, որ ռեժիսոր Թրևիս Նայթի ֆիլմի պրեմիերան կկայանա դեկտեմբերի 21-ին:
Աղբյուրը նկատում է, որ «Տրանսֆորմերներ»-ի հավատարիմ երկրպագուներին դուր կգա այն հանգամանքը, որ նոր ֆիլմում ներառված են դասական ավտոբոտերից մի քանիսը:










