Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է բարձրակրունկներ հագած Ջենիֆեր Լոպեսն ընկնում համերգի ժամանակ (տեսանյութ)

16:53 • 25.09.18

Համացանցում հայտնվել է հայտնի ամերիկյան երգչուհի Ջենիֆեր Լոպեսի համերգի ժամանակ արված տեսանյութ, որում բարձրակրունկներ հագած կրքոտ լատինամերիկուհին, կորցնելով հավասարակշռությունը, ընկնում է բեմի վրա:

Սակայն, ինչպես նշում է woman.ru-ն, տհաճ միջադեպը չի շփոթեցրել նրան: Երգչուհին անմիջապես վեր է կացել ու ժպտալով շարունակել երգել:

Հայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել լասվեգասյան շոուի ժամանակ:


Լոպեսի պահվածքը գնահատել են նրա երկրպագուները՝ նկատելով, որ նա «իսկական պրոֆեսիոնալ» է ու «հրաշք կին»:

Ավելի ուշ երգչուհին նշել է, որ գոհ է լասվեգասյան շոուից:

 

Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է բարձրակրունկներ հագած Ջենիֆեր Լոպեսն ընկնում համերգի ժամանակ (տեսանյութ)