«Գահերի խաղը» սերիալի մի քանի վայր կբացվի հանրության համար (լուսանկարներ)
Ամերիկյան հայտնի «Գահերի խաղը» հեռուստասերիալի նկարահանումների համար օգտագործված մի քանի վայր հաջորդ տարի կբացվի հանրության առաջ, գրում է The Daily Mail-ը:
Սերիալի ամենահայտնի վայրերի մի մասը, օրինակ՝ Վինթերֆելը, նկարահանվել է Հյուսիսային Իռլանդիայում:
Այժմ HBO ընկերությունը մտադիր է ի պատիվ հեռուստասերիալի Հյուսիսային Իռլանդիայում նկարահանումների համար օգտագործված վայրերի մի մասը զբոսաշրջային վայր դարձնել:
Հեռուստասերիալը բոլորովին վերջերս է ավարտել եզրափակիչ եթերաշրջանի նկարահանումները, այն պետք է ցուցադրվի հաջորդ տարի:




















