Բրայան Մեյը հրապարակել է «Քուին»-ի՝ նախկինում անհայտ լուսանկարները (ֆոտոշարք)
20-րդ դարի ամենահայտնի ռոք խմբերից մեկի՝ «Քուին»-ի կիթառահար Բրայան Մեյը հրապարակել է նախկինում անհայտ լուսանկարներ, որոնք արվել են խմբի շրջագայություններից մեկի ժամանակ:
Ինչպես նշում է Daily Mail-ը, կիթառահարը մշտապես լուսանկարել է խմբի գրեթե ամեն քայլը և այժմ հաճույքով կիսվում է այդ հիշողություններով աշխարհի հետ:
Ստորև ներկայացված լուսանկարներում «Քուին»-ի չորս անդամները՝ Բրայան Մեյը, Ֆրեդի Մերկուրին, Ջոն Դիկոնն ու Ռոջեր Թեյլորը ներկայացված են շատ ուրախ ու անհոգ:
«Քուին»-ը կազմավորվել է 1970թ.։ Առաջին ալբոմը թողարկել է 1973թ., իսկ վերջին 15-րդը՝ Made in Heaven-ը, 1995թ.։
Խմբին համաշխարհային ճանաչում են բերել Bohemian Rhapsody, We Will Rock You, We Are the Champions, Another One Bites the Dust, Radio Ga Ga, The Show Must Go On երգերը, որոնք համարվում են ռոքի կլասիկա:
Բրիտանական խումբն իր գործունեության շուրջ 30 տարիների ընթացքում դարձել է ամենահաջողակներից մեկը։ Միայն 2009թ.-ին «Քուին»-ը վաճառել է ավելի քան 300 միլիոն ալբոմ ամբողջ աշխարհում, որից 42.8 միլիոնը՝ Միացյալ Նահանգներում։


















