Նոր Ջեյմս Բոնդ կարող է դառնալ նախկին Սուպերմենը
Գործակալ Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմաշարի հաջորդ մասում դերասան Դենիել Քրեյգին փոխարինելու կարող է գալ Հենրի Քավիլը, որը հանդիսատեսին ծանոթ է Սուպերմենի դերով, գրում է «Известия»-ն՝ Gazeta.ru-ին հղումով:
Հայտնի սուպերհերոսի մասին պատմող ֆիլմերում, որոնք նկարահանել էր Warner Bros. ընկերությունը, Քավիլն առաջին անգամ նկարահանվել է 2011 թվականին: Հետագայում նա ևս երկու անգամ մարմնավորել է Սուպերմենին, սակայն վերջերս չեղարկել է իր պայմանագիրն ընկերության հետ:
Նույն ժամանակահատվածում հայտնի է դարձել, որ դերասանը նկարահանվելու է Անջեյ Սապկովսկու «Կախարդը» («The Witcher») ֆանտաստիկ գրքերի շարքի հիման վրա Netflix ընկերության համանուն սերիլում՝ մարմնավորելով գլխավոր հերոսին:
Ամենայն հավանականությամբ՝ «The Witcher»-ից հետո Քավիլը կանցնի «բոնդիանայի» նկրահանումներին: Նշվում է, որ MGM ստուդիան մտադիր է հրավիրել նրան՝ նկարահանվելու սուպերգործակալի մասին պատմող 26-րդ ֆիլմում, իսկ մինչ այդ Ջեյմս Բոնդի դերում կնկարահանվի Դենիել Քրեյգը:










