Ջեսիկա Ալբան որոշել է նահանգապետ դառնալ. RadarOnline

12:19 • 26.09.18

Դերասանուհի Ջեսիկա Ալբան վերջին շրջանում գրեթե չի նկարահանվում կինոյում, նա այժմ ամբողջովին տարված է իր 3 երեխաների խնամքով ու The Honest Company սեփական ընկերության առաջխաղացմամբ, որը շրջակա միջավայրի համար անվտանգ արտադրանք է արտադրում:


Այժմ, սակայն, ինչպես գրում է RadarOnline-ը, դերասանուհին տարվել է քաղաքականությամբ: Աղբյուրները հավաստիացնում են, որ դերասանուհին մտածում է նահանգապետ դառնալու մասին: Հաղորդվում է, որ նա ցանկանում է Կալիֆոռնիայի նահանգապետ դառնալ:


Նա արդեն նախընտրական քարոզարշավի մասին է մտածում, սակայն չի ցանկանում ավելորդ աղմուկ բարձրացնել դրա շուրջ:

 

Ջեսիկա Ալբան որոշել է նահանգապետ դառնալ. RadarOnline