Ուիլ Սմիթը 50-ամյակը նշել է՝ ուղղաթիռից բանջի թռիչք իրականացնելով դեպի անդունդը (լուսանկարներ, տեսանյութ)

11:43 • 26.09.18

Հոլիվուդյան հայտնի դերասան Ուիլ Սմիթը սեպտեմբերի 25-ին նշել է ծննդյան 50-րդ տարեդարձը: Այս կապակցությամբ մարտաֆիլմերի աստղը որոշել է էքստրեմալ քայլի դիմել:

Ինչպես նշում է Daily Mail-ը, դերասանը բանջի թռիչք է իրականացրել դեպի հանրահայտ Գրանդ Կանյոնը՝ նետվելով ուղղաթիռից: Նշվում է, որ ամուր ճոպանով ամրացված Սմիթը ցած է ընկել 120 կմ/ժ արագությամբ:

Նշվում է, որ դերասանի էքստրեմալ արարքին ականատես են եղել նրա ընտանիքի անդամներն ու ընկերները, որոնք նրան հետևել են ցամաքից:

Դերասանը ցատկի ամբողջական տեսանյութը հրապարակել է իր յութուբյան ալիքում: Ֆիքսված կադրերում երևում է, որ նա շատ հուզված է:
 

Ուիլ Սմիթը 50-ամյակը նշել է՝ ուղղաթիռից բանջի թռիչք իրականացնելով դեպի անդունդը (լուսանկարներ, տեսանյութ)