«Իմ նախագահ ամուսին». Քեթրին Զետա-Ջոնսը տարօրինակ ակնարկ է արել Մայքլ Դուգլասի վերաբերյալ
Հոլիվուդյան դերասանուհի Քեթրին Զետա-Ջոնսը շնորհավորել է ամուսնու՝ դերասան Մայքլ Դուգլասի ծննդյան 74-րդ տարեդարձը՝ ակնարկելով, որ աստղը կարող է նախագահ դառնալ:
Ինչպես նշում է Daily Mail-ը, 49-ամյա Ջոնսը 18 տարվա ամուսնուն շնորհավորելու համար ընտրել է նրա մասնակցությամբ «ԱՄՆ նախագահը» ֆիլմից մի լուսանկար, որին կից գրել է. «Շնորհավորում եմ նախագահիս՝ ամուսնուս՝ Մայքլին: Կարծում եմ, որ ես էլ առաջին տիկին եմ: Տարօրինակ բաներ են կատարվել: Գնացեք, մտածեք»:
Հատկանշական է, որ սեպտեմբերի 25-ին է ծնվել ոչ միայն Դուգլասը, այլև նրա կինը՝ միայն թե 25 տարվա տարբերությամբ:
Զույգն ամուսնացել է 2000թ.: Նրանք ունեն երկու երեխա:














