Հրապարակվել է «Խաղաթղթերից տնակը» սերիալի նոր թիզերը (տեսանյութ)

12:12 • 28.09.18

Ամերիկյան Netflix ընկերությունը հրապարակել է ամենաբարձր վարկանիշն ունեցող սերիալներից մեկի՝ «Խաղաթղթերից տնակ»-ի եզրափակիչ մասի՝ 6-րդ եթերաշրջանի նոր թիզերը:

Ինչպես նշում է korrespondent.net-ը, այն ցույց է տալիս, թե ինչ է կատարվել Քևին Սփեյսիի մարմնավորած հերոսի՝ ԱՄՆ նախագահ Ֆրենք Անդերվուդի հետ:

Թիզերից կարելի է իմանալ, որ նախագահի՝ նոր եթերաշրջանի գլխավոր հերոսուհին դարձած կինը՝ Քլեր Անդերվուդը, կարողացել է նախագահի պաշտոնում առնվազն 100 օր մնալ:

Աղբյուրը նկատում է, որ նախորդ 5 եթերաշրջաններում սերիալի գլխավոր հերոսը Ֆրենք Անդերվուդն էր: Սակայն ամեն ինչ փոխվեց, երբ կերպարի դերակատար Քևին Սփեյսիին սեռական ոտնձգության մեղադրանքներ ներկայացվեցին, ու նրան հեռացրին դերասանական կազմից:

Արդյունքում՝ սերիալի սցենարիստները նոր եթերաշրջանում «սպանել» են Սփեյսիի հերոսին:

 

 

 

Հրապարակվել է «Խաղաթղթերից տնակը» սերիալի նոր թիզերը (տեսանյութ)