Փոլ ՄաքՔարթնին մանկական գիրք է գրել
Աշխարհի ամենահայտնի երաժիշտներից մեկը՝ Փոլ ՄաքՔարթնին, հայտարարել է մանուկների համար գիրք գրելու մասին:
Ռոք երաժիշտը մանրամասնել է, որ գիրքը պատմում է պապիկի ու իր չորս թոռների արկածների մասին:
Ինչպես նշում է ria.ru-ն, գիրքը վաճառքում կհայտնվի սեպտեմբերին:
«Ես մանուկների համար նկարազարդ գիրք եմ գրել, որը կոչվում է Hey Grandude: Ես այն գրել եմ աշխարհի բոլոր պապիկների համար, որպեսզի նրանք քնելուց առաջ այն կարդան իրենց թոռներին»,-պատմել է ՄաքՔարթնին՝ մանրամասնելով, որ ունի ութ թոռ ու բոլորին շատ սիրում է:










