Դերասան Քևին Սփեյսիին սեռական բռնության համար է մեղադրել նրա մերսողը

11:02 • 29.09.18

Մասնագիտությամբ մերսող տղամարդը մեղադրել է ամերիկյան դերասան Քևին Սփեյսիին սեռական բռնության փորձերի համար, գրում է The Hollywood Reporter-ը:


Թերթի տվյալների համաձայն՝ տղամարդը հայտնել է, որ հարձակման է ենթարկվել դերասանի կողմից 2016 թվականին, երբ այցելել է նրա տուն՝ մերսման: Նա պատմել է, որ դերասանը նախ կողպել է սենյակի դուռը, այնուհետ մերսման ժամանակ դրդել է իրեն այլ գործողությունների:


Հիշեցնենք, որ դերասան Քևին Սփեյսիի շուրջ սկանդալը բորբոքվել է այն բանից հետո, երբ դերասան Էնթոնի Ռեփը հրապարակավ մեղադրեց Սփեյսիին 1986թ. իր դեմ սեռական ոտնձգություններ կատարելու համար: Հայտնի է, որ Սփեյսին այդ ժամանակ եղել է 25, իսկ տուժողը՝ 14 տարեկան: Դրան ի պատասխան հոլիվուդյան դերասանը ներողություն էր խնդրել ու խոստովանել, որ ինքը միասեռական է:

Դերասան Քևին Սփեյսիին սեռական բռնության համար է մեղադրել նրա մերսողը