Մահացել է Jefferson Airplane ռոք խմբի հիմնադիր ու վոկալիստ Մարտի Բալինը
Սեպտեմբերի 27-ին յոթանասունվեց տարեկանում կյանքից հեռացել է ամերիկյան լեգենդար Jefferson Airplane ռոք խմբի հիմնադիր ու վոկալիստ Մարտի Բալինը: Այս մասին հաղորդում է Variety պարբերականը:
Երաժշտի մահվան պատճառները չեն նշվում, սակայն հայտնի է, որ կյանքի վերջին պահերին նա կողքին է եղել կինը՝ Սյուզան Բալինը:
Մարտի Բալինն ու կիթառահար Փոլ Քանթները հիմնել են Jefferson Airplane խումբը 1965 թվականին՝ դառնալով այդ ժամանակաշրջանի ամենահաջողակ խմբերից մեկը։ Խումբը թողարկել է ութ ալբոմ, իսկ Surrealistic Pillow ալբոմից երկու երգ՝ Somebody to Love-ը և White Rabbit-ը, ներառվել են Rolling Stone ամսագրի կողմից բոլոր ժամանակների 500 լավագույն երգերի ցանկում։










