65 մլն դոլար. աբստրակցիոնիստ Չժաո Ուցզիի նկարը Հոնկոնգում կայացած աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով

10:59 • 01.10.18

Չինական ծագմամբ ֆրանսիացի աբստրակցիոնիստ Չժաո Ուցզիի նկարը Հոնկոնգում կայացած աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով՝ 65,2 մլն դոլարով: Այդ մասին հայտնում է Sotheby's աճուրդի տան կայքը:


Նշվում է, որ խոսքը 3 մասից բաղկացած «Հունիս-հոկտեմբեր-1985» աշխատանքի մասին է, որն իրենից ներկայացնում է արևմտյան աբստրակցիոնիզմը հիշեցնող նարնջա-մանուշակագույն բնապատկեր:


Առկա տեղեկության համաձայն՝ լոտի համար ստացված գումարը ռեկորդ է համարվում: Մինչ այս, Ասիայից նկարիչների յուղաներկով արված աշխատանքները երբեք աճուրդով նման գնով չեն վաճառվել:


Ավելի վաղ հաղորդվել էր, որ Sotheby's-ն աճուրդի է հանել իտալացի արվեստագետ Ամեդեո Մոդիլյանիի «Մերկ պառկածը» նկարը՝ 150 մլն դոլար մեկնարկային գնով:

 

 

 

65 մլն դոլար. աբստրակցիոնիստ Չժաո Ուցզիի նկարը Հոնկոնգում կայացած աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով