Սալվատորե Ադամոն պատմել է՝ ինչպես է Ազնավուրն ազդել իր ճակատագրի վրա

23:44 • 01.10.18

 

Հայտնի բելգիացի երգիչ Սալվատորե Ադամոն խոստովանել է, որ հանրահայտ շանսոնյե Շառլ Ազնավուրի հեղինակությունն է ազդել իր սեփական ճակատագրի վրա:

«Ազնավուրը դարձել է իմ վոկալային ալիբին հորս համար, որը կարծում էր, որ ձայնի անհաջող փոփոխության պատճառով ես այլև չպետք է երգեմ Սուրբ Մարտին եկեղեցու ծխական երգչախմբում: Երբ լսեցինք Ազնավուրին, ես հորս ասացի. «Տեսնում ես` նրա ձայնը «կոտրված է»: Եվ դա ինձ համար ալիբի դարձավ», - РИА Новости-ի փոխանցմամբ՝ տեղի հեռուստառադիոընկերության եթերում պատմել է 74-ամյա Ադամոն:

Հիշեցնենք, որ Ազնավուրը կյանքից հեռացել է 94 տարեկան հասակում Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը:

Նա ճանաչվել է դարի լավագույն էստրադային կատարող՝ ըստ CNN-ի և Times ամսագրի: Իր կարիերայի ընթացքում 100 մլն սկավառակ է վաճառվել, 80 դեր է մարմնավորել ֆիլմերում, թողարկել է 294 ալբոմ և ավելի քան 1000 համերգ է տվել աշխարհի 94 երկրում:

 

Սալվատորե Ադամոն պատմել է՝ ինչպես է Ազնավուրն ազդել իր ճակատագրի վրա