Ջենիֆեր Լոպեսի նախկին և ներկա «սերերը» նույն դահլիճից հետևել են նրա ելույթին (լուսանկարներ, տեսանյութ)
Ամերիկյան հայտնի երգչուհի Ջենիֆեր Լոպեսը համերգային մեծ շոուով հանդես է եկել Լաս Վեգասում՝ ելույթ ունենալով միաժամանակ իր երկու «սիրելի» տղամարդկանց առաջ, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ Լոպեսի կրքոտ ելույթին են հետևել նրա նախկին ընկեր ռեփեր Փաֆ Դեդին ու ներկայիս սիրելին՝ բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսը:
Ականատեսների համաձայն՝ ռեփերի դիրքն ավելի հաջող է եղել, ու նա հնարավորություն է ունեցել բոլոր կողմերից տեսնել երգչուհուն ու հիանալ նրա ելույթով: Մինչդեռ Ռոդրիգեսի տեղը պակաս հաջող է եղել:
«Ջենիֆերն ամբոխում նկատեց Դեդիին ու երգեց նրա համար: Նա նրան աչքով արեց ու նույնիսկ բղավեց Դեդիի անունը, արդյունքում հանդիսատեսն իմացավ, որ նա այնտեղ է: Այնուհետև նա բղավեց Ալեքսի անունը: Նա շատ լավ տեղյակ էր, որ իր նախկինն ու այժմյան ընկերը դահլիճում են»,-պատմել է քաջատեղյակ աղբյուրը:
Նշվում է, որ ելույթից հետո նախկին սիրահարները ողջունել են իրար ու ողջագուրվել: Հայտնի է, որ զույգը միասին է եղել 1999-2001թթ.:





















