«Ժան Պոլ՝ իմ ընկերն առհավետ». մահից 1 օր առաջ Շառլ Ազնավուրի հրապարակած վերջին նկարը
Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը մահից 1 օր առաջ լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում: Լուսանկարում նա պատկերված է ֆրանսիացի հանրահայտ դերասան Ժան Պոլ Բելմոնդոյի հետ:
«Ժան Պոլ՝ իմ ընկերն առհավետ»,- լուսանկարին կից գրել է Շառլ Ազնավուրը:
Հոկտեմբերի 1-ին կյանքից հեռացել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը. նա 94 տարեկան էր: Երգիչը մահացել է Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Մուրիես քաղաքի իր տանը՝ քնած ժամանակ:










