Մեզ մնացել է հավերժությունը, որ միասին երգենք. Խուլիո Իգլեսիասը ցավակցական գրառում է կատարել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ

09:24 • 02.10.18

Լեգենդար շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել աշխարհահռչակ իսպանացի երգիչ Խուլիո Իգլեսիասը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Խուլիո Իգլեսիասը «Ինստագրամ»-ի իր էջում Շառլ Ազնավուրի հետ լուսանկար է հրապարակել և կատարել հետևյալ գրառումը. 

«Իմ սիրելի ուսուցիչ, մեզ մնացել է հավերժությունը, որպեսզի միասին երգենք, հանգչի՛ր խաղաղությամբ»:

Մեզ մնացել է հավերժությունը, որ միասին երգենք. Խուլիո Իգլեսիասը ցավակցական գրառում է կատարել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ