Մահացել է դերասան Ռոման Կարցևը

13:25 • 02.10.18

Ռուսաստանում 79 տարեկանում կյանքից հեռացել է խորհրդային ու ռուսական էստրադայի, թատրոնի ու կինոյի արտիստ Ռոման Կարցևը՝ իրական ազգանունը Կաց: Այդ մասին այսօր Facebook սոցկայքում հայտնել է Նատալյա Ժվանեցկայան:


Մահվան պատճառը չի նշվում:


Կարցևը Ռուսաստանի ժողովրդական արտիստ էր: 1987 թվականից հանդես է եկել Միխայիլ Ժվանեցկիի գլխավորած Մանրապատկերների մոսկովյան թատրոնում:


Թատրոնից բացի՝ արտիստը նկարահանվել է նաև կինոյում: Նա խաղացել է «Շան սիրտը», «Վարպետն ու Մարգարիտան» և այլ ֆիլմերում:

 

Image result for Умер Роман Карцев

Image result for Умер Роман Карцев

Մահացել է դերասան Ռոման Կարցևը