Աշխարհով մեկ ճանաչված Շառլ Ազնավուրն ուղեկցել է 3 սերունդների իրենց երջանկության և թախծի պահերին. Է. Մակրոնը Շառլ Ազնավուրի մասին հայերեն գրառում է կատարել

14:27 • 02.10.18

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «թվիթեր»-ի իր միկրոբլոգում Շառլ Ազնավուրի մասին նաև հայերեն է գրել:

«Նրան հրավիրել էի միանալ իմ գալիք այցին Երևանի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, ուր երգելու էր։ Հայ ժողովրդի հետ կիսելու ենք ֆրանսիացի ժողովրդի սուգը»,-գրել է Ֆրանսիայի նախագահը։

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մասին նրա մյուս գրառման մեջ, մասնավորապես, ասված է.

«Հիմնովին ֆրանսիացի և խորապես կապված իր հայ արմատներին, աշխարհով մեկ ճանաչված Շառլ Ազնավուրն ուղեկցել է երեք սերունդների իրենց երջանկության և թախծի պահերին։ Իր գլուխգործոցները, իր ձայնը, իր բացառիկ ազդեցությունը դեռ երկար տարիներ իրեն կվերապրեն»։


Աշխարհով մեկ ճանաչված Շառլ Ազնավուրն ուղեկցել է 3 սերունդների իրենց երջանկության և թախծի պահերին. Է. Մակրոնը Շառլ Ազնավուրի մասին հայերեն գրառում է կատարել