ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մոտ մոմավառություն է տեղի ունեցել ի հիշատակ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի (լուսանկարներ)

10:30 • 02.10.18

Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատան մոտ մոմավառություն է տեղի ունեցել ի հիշատակ Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի:


Ինչպես հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը, մարդիկ ծաղիկներ են խոնարհել ու մոմեր վառել ի հիշատակ աշխարհահռչակ երգչի:


Հոկտեմբերի 1-ին կյանքից հեռացել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը. նա 94 տարեկան էր: Երգիչը մահացել է Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Մուրիես քաղաքի իր տանը՝ քնած ժամանակ:

 

Image may contain: night, plant and outdoor

Image may contain: outdoor

ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մոտ մոմավառություն է տեղի ունեցել ի հիշատակ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի (լուսանկարներ)