Շառլ Ազնավուրի հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին՝ Փարիզի Հաշմանդամների տանը
Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգիստի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 5-ի առավոտյան՝ Փարիզի Հաշմանդամների տանը, հաղորդում է Le Parisien թերթը:
Պարբերականի հաղորդմամբ՝ իշխանությունները նշել են, որ առանց ընտանիքի համաձայնության հրաժեշտի արարողություն չի անցկացվի: Ազնավուրի ընտանիքն իր հերթին դեմ է Ֆրանսիայում հրաժեշտի ազգային արարողության կազմակերպմանը:
Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը կյանքից հեռացել է հոկտեմբերի 1-ին. նա 94 տարեկան էր: Երգիչը մահացել է Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Մուրիես քաղաքի իր տանը՝ թոքերի այտուցից:










