Չինաստանի ամենաբարձր վարձատրվող երգչուհիներից մեկը ստիպված կլինի 129 մլն դոլար տուգանք վճարել հարկերից խուսափելու համար

12:18 • 03.10.18

Չինաստանի իշխանությունները 129 մլն դոլարով տուգանել են երկրի ամենաբարձր վարձատրվող երգչուհիներից Ֆան Բինբինին՝ հարկերի վճարումից խուսափելու ու այլ խախտումների համար, հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով Չինաստանի գլխավոր հարկային վարչությանը:

Ավելի վաղ մամուլում մտահոգություններ էին տարածվել երգչուհու՝ ամիսներ շարունակ հանրության մեջ չերևալու հետ կապված, շատերը ենթադրել էին, որ նա կարող է ձերբակալված լինել: Սակայն ըստ հարկային վարչության հայտարարության՝ կատարած խախտումների համար հայտնի երգչուհին ենթարկվել է նյութական տուգանքի՝ խուսափելով քրեական հետապնդումից:

Այժմ Բինբինն ու նրա շահերը ներկայացնող մի շարք ընկերություններ ստիպված կլինեն խոշոր գումար վճարել՝ հարկերից խուսափելու, դրանց վճարումն ուշացնելու ու եկամուտները թաքցնելու համար:

Այս տարվա հունիսին Չինաստանում ակտիվ հետաքննություններ են սկսվել կինոյի ու հեռուստատեսության ոլորտում հարկային դաշտի հնարավոր խախտումների վերաբերյալ, ինչի արդյունքում իրավապահների թիրախում են  հայտնվել բազմաթիվ երգիչներ ու դերասաններ, այդ թվում՝ Ֆան Բինբինը: 

Չինաստանի ամենաբարձր վարձատրվող երգչուհիներից մեկը ստիպված կլինի 129 մլն դոլար տուգանք վճարել հարկերից խուսափելու համար