«Հին» Ստալոնեն՝ նոր Ռեմբոյի դերում. հրապարակվել են «Ռեմբո 5»-ի առաջին կադրերը
Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ Սիլվեստր Ստալոնեն կրկին հանդես կգա Ջոն Ռեմբոյի կերպարով, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ հրապարակվել են «Ռեմբո 5»-ի առաջին կադրերը:
Պարբերականը նշում է, որ վիետնամական պատերազմի վետերանի արկածների մասին պատմող նոր ֆիլմի նկարահանումները մեկնարկել են հոկտեմբերի 2-ին: Ֆիլմը կինոէկրաններին կհայտնվի 2019թ. աշնանը: Այն կլինի կինոպատման վերջին մասը:
Հայտնի է, որ «Ռեմբո 5»-ում Ստալոնեի հերոսն ավելի շատ հանդես է գալու անվախ կովբոյի կերպարով ու գնալու է հարավ՝ մեքսիկական նարկոկարտելների դեմ պայքարելու համար:
«Ռեմբո 5»-ը նկարահանելու են Ստալոնեն ու Էդրիան Գրյունբերգը:
Ֆիլմի նախորդ չորս մասերը, որոնք նկարահանվել է 1982-2008թթ., ամբողջ աշխարհում հավաքել են 727,8 մլն դոլար:













