Դերասանուհի Քեյթ Հադսոնը երրորդ անգամ մայր է դարձել
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Քեյթ Հադսոնը երրորդ անգամ մայր է դարձել: Դստեր ծննդյան ուրախալի լուրով նա կիսվել է իր ինստագրամյան էջում:
Փոքրիկը լույս աշխարհ է եկել հոկտեմբերի 2-ին: Սա Հադսոնի երրորդ երեխան է. 39-ամյա դերասանուհին ունի նաև երկու որդի: Միևնույն ժամանակ Հադսոնի ամուսինը՝ Դենի Ֆուձիկավան ծնող է դարձել առաջին անգամ:
«Բոլորը լավ են ու երջանիկ: Մեր ընտանիքը շնորհակալ է բոլորին սիրո և օրհնանքների համար»,- գրել է Հադսոնը՝ նշելով, որ դստերը որոշել են անվանել Ռոնի Ռոուզ Հադսոն Ֆուձիկավա՝ ի պատիվ պապիկի՝ Ռոն Ֆուձիկավայի:










