Թոմ Քրուզը հրաժարվել է հանդիպել 12-ամյա դստեր հետ, քանի որ նա Սայենթոլոգիայի եկեղեցու հետևորդ չէ. USWeekly
Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ Թոմ Քրուզն արդեն մի քանի տարի է, ինչ չի հանդիպել իր 12-ամյա դստեր՝ Սուրի Քրուզի հետ, գրում է USWeekly-ն՝ քաջատեղյակ աղբյուրի հղումով:
Հայտնի է, որ 2012թ. դերասանուհի Քեթի Հոլմսի հետ ամուսնալուծությունից հետո դատարանը վճռել է, որ Քրուզն ամեն ամիս 10 օր կարող է հանդիպել դստեր հետ: Սակայն աստղը հրաժարվել է, քանի որ երեխան Սայենթոլոգիայի եկեղեցու հետևորդ չէ:
Նշվում է, որ Քրուզը վերջին անգամ Սուրիին տեսել է 2013թ.:
Դերասանը Սայենթոլոգիայի եկեղեցու ամենահավատարիմ հետևորդներից է: Նրա երկու որդեգիր երեխաները տարիներ շարունակ դաստիարակվել են այս եկեղեցու կանոններով, սակայն այժմ հորից անկախ կյանք են վարում:















