«Մարդիկ սկսել են ինձ այլ կերպ նայել». Ջոնի Դեփն առաջին անգամ խոսել է Էմբեր Հարդի հետ սկանդալային բաժանության մասին (լուսանկարներ)

09:06 • 04.10.18

Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփը GQ ամսագրին տված ծավալուն հարցազրույցում առաջին անգամ խոսել է դերասանուհի Էմբեր Հարդի հետ սկանդալային բաժանության մասին՝ հայտարարելով, որ նախկին կնոջ մեղադրանքներն իրեն «Մոխրոտից Քվազիմոդոյի վերածեցին»:

Դեփի խոսքով՝ այն բանից հետո, երբ Հարդն իրեն մեղադրեց ընտանեկան բռնության համար, մարդիկ իրեն այլևս այլ կերպ են նայում:

Աստղը հայտարարել է, որ Հոլիվուդում իր դեմ դավեր են նյութում, փորձում են իրեն լռեցնել: Դեփի խոսքով՝ եթե իր դեմ դավադրությունը շարունակվի, ինքը պատրաստ է վերջ տալ դերասանական կարիերային:

«Այնուհանդերձ՝ վստահ եմ, որ ճշմարտությունն ի վերջո ի հայտ կգա և իմ` հոլիվուդյան հերոսի անունը կվերականգնվի»,-ասել է Դեփը:

 

Johnny Depp (pictured in his villa in Le Hameau De Gassin, France) has denied being a violent man and said his ex-wife's abuse allegations turned him 'from Cinderella into Quasimodo'

 

Հայտնի է, որ 32-ամյա Հարդը Դեփին մեղադրել էր Լոս Անջելեսի իրենց տանն իրեն դաժան ծեծելու համար. Դեփը հերքել էր բոլոր մեղադրանքները:

 

In his first interview about accusations he beat Amber Heard, the actor (pictured at his villa in Le Hameau De Gassin, France) said the past three years have 'felt like a perverse situation that was inflicted on me.'

 

«Դա ինձ շատ է վիրավորում: Ես վիրավորվում եմ, որ ինձ ներկայացնում են այնպիսին, ինչպիսին ես իրականում չեմ: Ես նախընտրեցի լռել, առաջ շարժվել: Թքեցի այս ամենի վրա, մնացածի մասին հոգացին փաստաբաններս: Դա նման էր մի բանի, երբ Մոխրոտը հանկարծակիորեն վերածվում է հրեշի՝ Քվազիմոդոյի: Իսկ հետո ամսագրերը սկսում են տարօրինակ բաներ գրել»,-ասել է Դեփը:

 

Heard (pictured with Depp at The Danish Girl premiere in 2015) filed a restraining order against Depp in 2016

Amber Heard and Johnny Depp kiss at the Black Mass premiere at the Toronto International Film Festival in 2015