Led Zeppelin-ի 50-ամյակի կապակցությամբ հրապարակվել են խմբի՝ նախկինում անհայտ լուսանկարները
20-րդ դարի ամենահայտնի ռոք խմբերից մեկի՝ Led Zeppelin-ի ստեղծման 50-ամյակի կապակցությամբ հրապարակվել են խմբի գործունեության տարբեր տարիների արված, սակայն նախկինում անհայտ լուսանկարներ, գրում է Daily Mail-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ լուսանկարները հավաքվելու են 400 էջանոց գրքում, որը հրատարակվելու է հաջորդ շաբաթ:
Պարբերականը հիշեցնում է, որ հինգ տասնամյակ առաջ կիթառահար Ջիմի Փեյջն ու լեգենդար խմբի մյուս անդամներ Ռոբերտ Պլանտը, Ջոն Փոլ Ջոնսը, Ջոն Բոնհեմը, առաջին անգամ հավաքվել են Լոնդոնի Olympic Studios-ում՝ ձայնագրելու իրենց երգերը:
Led Zeppelin-ը դարձել է երաժշտության պատմության ամենահաջողակ խմբերից մեկը:

















