Նա ողջ մարդկության պարծանքն է. Սոսո Պավլիաշվիլին՝ Շառլ Ազնավուրի մասին
Ռուսական էստրադայի հայտնի վրաց երգիչ Սոսո Պավլիաշվիլին ցավակցություն է հայտնել աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ:
«Ցանկանում եմ իմ ցավակցությունը հայտնել: Շառլ Ազնավուրը ողջ մարդկության պարծանքն է և ողջ մարդկության կորուստը»–, ասել է Սոսո Պավլիաշվիլին РУСАРМИНФО-ին տված հարցազրույցում:
Այսօր Փարիզում տեղի է ունեցել հանրահայտ շանսոնյեի հրաժեշտի արարողությունը, որի ժամանակ ելույթով հանդես են եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Հրաժեշտի հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել երգչուհիներ Միրեյ Մատիեն, Զազը, դերասան Ժան Պոլ Բելմոնդոն, ֆուտբոլիստ Յուրի Ջորկայեֆը, Ֆրանսիայի նախկին նախագահներ Նիկոլա Սարկոզին և Ֆրանսուա Օլանդը:
Հիշեցնենք, որ Ազնավուրը մահացել է հոկտեմբերի 1-ին 94 տարեկան հասակում՝ գտնվելով Ֆրանսիայի իր տանը:










