«Մահացել է մեր երկրի հզոր դեսպանը». Իսպանիայի վարչապետը մեկնաբանել է Մոնսերատ Կաբալյեյի մահվան լուրը

12:37 • 06.10.18

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն իր թվիթերյան էջում մեկնաբանել է աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեյի մահվան լուրը:


«Ցավալի լուր: Մահացել է մեր երկրի հզոր դեսպանը, միջազգային մակարդակով ճանաչված օպերային սոպրանո Մոնսերատ Կաբալյեն»,- գրել է Սանչեսը:


Վարչապետը նաև ընդգծել է, որ նրա ձայնն «առհավետ կմնա մեզ հետ»:


Աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն մահացել է 85 տարեկանում, Բարսելոնայում: Սեպտեմբերի վերջին Կաբալյեն միզապարկի հետ կապված խնդրով բուժում է անցել Բարսելոնայի կլինիկաներից մեկում:


Նա առավել հայտնի է իտալացի կոմպոզիտորների (Ռոսսինի, Բելլինի, Դոնիցետտի, Վերդի) «բել կանտո» ոճի երաժշտության կատարող։ Համարվում է 20-րդ դարի լավագույն սոպրանոներից մեկը։

 

 

«Մահացել է մեր երկրի հզոր դեսպանը». Իսպանիայի վարչապետը մեկնաբանել է Մոնսերատ Կաբալյեյի մահվան լուրը