Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Գարները ստորագրել են ամուսնալուծության փաստաթղթերը. TMZ

05:56 • 06.10.18

Հոլիվուդյան հայտնի դերասաններ Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Գարները ստորագրել են ամուսնալուծության փաստաթղթերը: Այս մասին հաղորդում է TMZ պորտալը:

Պորտալի տվյալներով՝ փաստաթղթերը ստորագրելու գործընթացը տեղի է ունեցել Գարների տանը:

Նշվում է, որ այժմ նախկին ամուսինները պետք է հանձնեն բոլոր փաստաթղթերը դատարանին՝ վերջնական ամուսնալուծության համար:

Որոշ աղբյուրների կարծիքով՝ դերասանների ամուսալուծության երկարատև գործընթացը կարող է ավարտվել այս տարվա տարեվերջին:

Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Գարները ստորագրել են ամուսնալուծության փաստաթղթերը. TMZ