Հայտնի է՝ երբ տեղի կունենա Մոնսերատ Կաբալյեի հրաժեշտի արարողությունը

14:43 • 06.10.18

Աշխարհահռչակ իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեի հրաժեշտի արարողությունը կկայանա կիրակի, իսկ հուղարկավորությունը՝ երկուշաբթի, հայտնում է ria.ru-ն:


Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա Բարսելոնայում, Լես Կորտս շրջանի հոգեհանգստի արարողակարգերի կենտրոնում, երևանյան ժամանակով՝ ժամը 16:00-ին, իսկ հուղարկավորության արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին՝ կեսօրին:


Մոնսերատ Կաբալյեն մահացել է այսօր, 85 տարեկանում: Սեպտեմբերի վերջին Կաբալյեն միզապարկի հետ կապված խնդրով բուժում է անցել Բարսելոնայի կլինիկաներից մեկում:


Նա առավել հայտնի է իտալացի կոմպոզիտորների (Ռոսսինի, Բելլինի, Դոնիցետտի, Վերդի) «բել կանտո» ոճի երաժշտության կատարող։ Համարվում է 20-րդ դարի լավագույն սոպրանոներից մեկը։

 

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Մոնսերատ Կաբալյեի հրաժեշտի արարողությունը