Տասնյակ միլիոնավոր ռուբլի. մոսկովյան դատարանը կալանք է սահմանել Ստեպանենկոյի բանկային հաշիվների վրա

16:04 • 08.10.18

Մոսկվայի Խամովնիչեսկի շրջանային դատարանն ամուսնալուծության գործընթացի շրջանակում կալանք է սահմանել հումորիստ Եվգենի Պետրոսյանի կնոջ՝ Ելենա Ստեպանենկոյի հաշիվների վրա:

Ինչպես հայտնում է tass.ru-ն՝ Պետրոսյանի փաստաբան Սերգեյ Ժորինին հղումով, հաշիվների վրա կալանք սահմանելու միջնորդությունն իրենք են ներկայացրել:

«Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանը մեր միջնորդությամբ կալանք է սահմանել Ստեպանենկոյի հաշիվների վրա: Կոչ ենք անում մյուս կողմին նստել բանակցային սեղանի շուրջ, հաշտությամբ ավարտել ամուսնալուծության գործընթացն ու վերջ տալ իրենց ու միլիոնավոր հետևողների համար լարվածության ստեղծմանը»,-ասել է Պետրոսյանի փաստաբանը:

Հայտնի է, որ հաշիվները, որոնց վրա կալանք է սահմանվել, պարունակում են տասնյակ միլիոնավոր ռուբլիներ:

Հանրահայտ զույգի բաժանման դրդապատճառների մասին տեղեկություն չկա: Նշվում է, որ Պետրոսյանն ու Ստեպանենկոն ունեն 1.5 մլրդ ռուբլու համատեղ կարողություն, որն էլ պատրաստվում են կիսել:

Տասնյակ միլիոնավոր ռուբլի. մոսկովյան դատարանը կալանք է սահմանել Ստեպանենկոյի բանկային հաշիվների վրա