Սոֆի Թյորները խոստովանել է, որ «Գահերի խաղը» հեռուստասերիալի ավարտը տխրեցրել է իրեն
«Գահերի խաղը» հեռուստասերիալի աստղ Սոֆի Թյորները հայտնել է, որ ոչ մի կերպ չի կարողանում համակերպվել սերիալի ավարտի հետ, որն ըստ իրեն ողբերգական ու անարադար է: Այնուամենայնիվ, դերասանուհին շատ երջանիկ է, որ այդ նախագիծը կազմել է իր կյանքի մի մասը:
Ինչպես գրում է life.ru-ն, դերասանուհին հավելել է, որ դեռ շարունակում է ազդված մնալ սերիալի վերջաբանից:
Ավելի վաղ նախագծի հեղինակները տեղեկացրել էին, որ «Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանի համար երկրպագուները ստիպված կլինեն մի փոքր սպասել, և բացատրել էին դա նրանով, որ այս նախագիծը խոշորագույնն է մինչ այժմ եղածներից:










