Շուֆուտինսկին մտադիր է վաճառել ԱՄՆ-ում գտնվող առանձնատունը և վերջնականապես Ռուսաստանում հաստատվել
ՌԴ հայտնի երգիչ Միխայիլ Շուֆուտինսկին մտադիր է վաճառել Ֆիլադելֆիայում գտնվող առանձնատունը և վերջնականապես Ռուսաստանում հաստատվել: Այդ մասին նա հայտնել է ռուսական Առաջին ալիքի «Ազնիվ խոսք» հաղորդման ժամանակ, գրում է lenta.ru-ն:
«Ես կառուցել եմ այդ տունը ոչ թե իմ, այլ իմ ընտանիքի համար: Վաճառում եմ այն, չեմ ուզում Ամերիկայում ապրել»,- ասել է նա՝ պարզաբանելով, որ հոգնել է երկու երկրում ապրելուց:
Մերձմոսկովյան շրջանում երգիչը նույնպես առանձնատուն ունի, որը կառուցված է դասական ոճով:
70-ամյա Շուֆուտինսկին ՌԴ վաստակավոր արտիստ է և մի շարք հիթերի կատարող:










