80 մլն դոլար. Թոմ Հարդիի մասնակցությամբ «Վենոմ»-ը գլխավորել է հյուսիսամերիկյան կինովարձույթը

11:59 • 08.10.18

Բրիտանացի դերասան Թոմ Հարդիի մասնակցությամբ «Վենոմ» գիտաֆանտաստիկ ֆիլմը գլխավորել է հյուսիսամերիկյան կինովարձույթը՝ անցած հանգստյան օրերին հավաքելով 80 մլն դոլար, հայտնում է Daily Mail-ը:

Պարբերականը նկատում է, որ թեպետ կինոքննադատների մեծ մասը բացասական է արձագանքել կոմիքսի հիման վրա նկարահանված ֆիլմին, այնուհանդերձ՝ դա չի խանգարել «Վենոմ»-ին մեծ հաջողություն ունեալ կինովարձույթում:

Հայտնի է, որ այն ռեկորդ է սահմանել նաև համաշխարհային կինովարձույթում՝ հոկտեմբերին հավաքելով 125.2 մլն դոլար:

100 մլն դոլար բյուջեով ֆիլմը նկարահանվել է Sony-ի Marvel Universe կինոստուդիայի կողմից:

 

 

80 մլն դոլար. Թոմ Հարդիի մասնակցությամբ «Վենոմ»-ը գլխավորել է հյուսիսամերիկյան կինովարձույթը