Netflix-ը հրապարակել է «Քարտերի տնակի» վեցերորդ եթերաշրջանի նոր թրեյլերը
Ամերիկյան Netflix ընկերությունը հրապարակել է «Քարտերի տնակ» հանրահայտ հեռուստասերիալի վեցերորդ եթերաշրջանի նոր թրեյլերը, որում հեղինակներն ավելի մանրամասն տեղեկություն են հաղորդել դեպքերի հետագա զարգացման վերաբերյալ, գրում է Life.ru-ն:
Վեցերորդ եթերաշրջանը, որի պրեմիերան կկայանա նոյեմբերի 2-ին, կդառնա հեռուստասերիալի վերջին՝ եզրափակիչ սեզոնը: Սերիալի կենտրոնական կերպարը կդառնա Քլեր Անդերվուդը (Ռոբին Ռայթ), ով կզբաղեցնի մահացած ամուսնու պաշտոնը և այժմ նրան կկոչեն «տիկին նախագահ»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ամերիկացի դերասան Քևին Սփեյսիի մասնակցությամբ սկանդալների ֆոնին Netflix ընկերությունը պաշտոնապես հաստատել է «Քարտերի տնակ» հեռուստասերիալում ԱՄՆ նախագահ Ֆրենք Անդերվուդի մահը:
Տեսանյութը՝ այստեղ:










