Բարբարա Սթրեյզանդը Թրամփի դեմ ուղղված երաժշտական տեսահոլովակ է ներկայացրել (տեսանյութ)
Ամերիկյան հայտնի երգչուհի Բարբարա Սթրեյզանդը ներկայացրել է իր նոր Don't Lie to Me («Մի ստիր ինձ») սինգլի տեսահոլովակը, որում ցուցադրվում են երկրի նախագահ Դոնալդ Թրամփը, նրա քաղաքականության դեմ բողոքող մարդիկ՝ սրելով քաղաքական հակառակ ճամբարների հակադրությունը:
Ինչպես նշում է hollywoodreporter.com-ը, տեսահոլովակի պրեմիերան կայացել է 76-ամյա օսկարակիր աստղի յութուբյան ալիքում: Հայտնի է, որ այս սինգլը ներառված է Սթրեյզանդի՝ շուտով ներկայացվելիք Walls ալբոմում:
Երգչուհին ավելի վաղ լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր, որ քաղաքական թեմայով երգ գրելու գաղափարն առաջացել է մեքենա վարելու ժամանակ, երբ ռադիոյով լսել է Թրամփի ու նրա վարչակազմի մասին լուրերը:
«Ես լսում էի այդ ստերը, ու սիրտս խառնում էր»,-ասել է Սթրեյզանդը:
Երգչուհին միշտ էլ եղել է Դեմոկրատական կուսակցության աջակից ու գումարով օժանդակել է այդ կուսակցության թեկնածուներին: Մինչդեռ նախագահ Թրամփը ներկայացնում է Հանրապետական կուսակցությունը:










