CW հեռուստաալիքը հրապարակել է Ռուբի Ռոուզի առաջին լուսանկարը Բեթվումենի կերպարով
Ամերիկյան CW հեռուստաալիքը հրապարակել է դերասանուհի Ռուբի Ռոուզի առաջին լուսանկարը «Բեթվումեն» հեռուստասերիալի գլխավոր հերոսուհու կերպարով: Այս մասին գրում է Deadline-ը:
Նշվում է, որ Բեթմենի ընկերներից մեկին՝ Բեթվումենին մարմնավորելով Ռոուզը համալրել է DC-ի կոմքսների սուպերհերոսներին մարմնավորող դերասանների շարքը, որոնց մասին սերիալներն էլ նկարահանում է CW հեռուստաալիքը:
Տեղեկությունների համաձայն՝ Ռոուզի կերպարը ստեղծել է ամերիկացի ոճաբան Քոլի Էթվուդը, որը չորս անգամ «Օսկար»-ի է արժանացել այլ ֆիլմերում իր կատարած աշխատանքի համար: Սերիալի պրոդյուսերներն են լինելու Գրեգ Բերլանտին և Սառա Շետչերը, իսկ սցենարի հեղինակը կլինի Քերոլայն Դրայզը:
«Բեթվումենի» կերպարում Ռոուզն առաջին անգամ հանդիսատեսին կներկայանա դակտեմբերին՝ CW-ի այլ հեռուստասերիալների քրոսովերային էպիզոդում, սակայն հերոսուհու մասին պատմող համանուն հեռուստասերիալի նկարահանումների մասին որևէ տեղեկություն առայժմ հայտնի չէ:










