Ջոն Լենոնի այրին նրա ծննդյան օրը թողարկել է հայտնի Imagine երգի «քավըր» տարբերակը (տեսանյութ)
Աշխարհահռչակ The Beatles խմբի անդամ Ջոն Լենոնի այրին՝ ճապոնացի գեղանկարչուհի և երգչուհի Յոկո Օնոն, թողարկել է հանգուցյալ ամուսնու Imagine հայտնի երգի «քավըր» տարբերակը, գրում է korrespondent.net-ը:
Նրա խոսքով՝ դա միակ երգն է, որի նկատմամբ նա շատ զգացմունքային մոտեցում ունի, քանի որ այն հայտնի է աշխարհի գրեթե բոլոր մարդկանց:
«Երբ մենք ավարտեցինք դրա ստեղծումը՝ նայեցինք միմյանց ու ասացինք. «Մի՞թե մենք դա արեցինք», - 47 տարի առաջվա դրվագն է հիշում Օնոն:
Երգչուհին հույս է հայտնել, որ Լենոնը հավանության կարժանացներ երգի այս տարբերակը, եթե ողջ լիներ:
Նոր աշխատանքը Լենոնի այրին նվիրել է ամուսնու ծննդյան օրվան, որը նախօրեին էր:










