Արթյուր Ռեմբոյի նամակն աճուրդում վաճառվել է 405 հազար եվրոյով
Sotheby's հանրահայտ աճուրդի տունը Փարիզում աճուրդի է հանել ֆրանսիական սիմվոլիզմի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկի՝ բանաստեղծ Արթյուր Ռեմբոյի նամակը, հաղորդում է Le Figaro-ն:
Պարբերականի տվյալներով՝ լոտը վաճառվել է 405 հազար եվրոյով: Նշվում է, որ նամակը բանաստեղծը գրել է քրոջը 1891 թվականին:
Աղբյուրն ընդգծում է, որ նամակում Ռեմբոն արտահայտվում է այնպես, ինչպես կարտահայտվեր վախեցած ու միայնակ մարդը: Նամակի բովանդակությունն, այնուամենայնիվ, չի ներկայացվում:










