«Տանը միայնակ» ֆիլմի աստղը երկար բացակայությունից հետո միջոցառման է ներկայացել ու հաճելիորեն զարմացրել երկրպագուներին (լուսանկար)

14:49 • 11.10.18

«Տանը միայնակ» հանրահայտ ֆիլմի աստղ Մաքոլեյ Կալկինը խուսափում է մամուլի ավելորդ ուշադրությունից ու քիչ է հայտնվում հանդիսավոր միջոցառումներին: Սակայն երբեմն իրեն հիշեցնել տալիս է, գրում է woman.ru-ն՝ հավելելով, որ օրերս նա ներկայացել է AMA-2018 երաժշտական մրցանակաբաշխությանը և հաճելիորեն զարմացրել շատերին:


Նրա խնամված ու թարմ տեսքը հիացրել են շատերին. շատերը գովել են նրան ու անկեղծ զարմանք հայտնել: 


Ինչպես հայտնի է՝ Կալկինի կարիերան կտրուկ վերելք ապրեց, սակայն նույնքան կտրուկ էլ անկում ունեցավ:
Նրա վնասակար սովորությունները կարիերայի ձախողման պատճառ դարձան: Դերասանը հաճախ էր անխնամ և անգամ վախեցնող տեսքով ներկայանում միջոցառումներին: Իհարկե, դա անդրադառնում էր տարբեր մրցանակաբաշխությունների կազմակերպիչների՝ նրան հրավիրելու ցանկության վրա:




«Տանը միայնակ» ֆիլմի աստղը երկար բացակայությունից հետո միջոցառման է ներկայացել ու հաճելիորեն զարմացրել երկրպագուներին (լուսանկար)