Հրապարակվել է «Ալադին» ֆիլմի առաջին թրեյլերը (տեսանյութ)

12:45 • 12.10.18

Ամերիկյան Disney կինոստուդիան հրապարակել է «Ալադին» ֆիլմի թրեյլերը՝ բացահայտելով, թե ինչպես է գլխավոր դերակատար Մենա Մասուդին հաջողվել ներկայացնել սիրված մուլտհերոսի կերպարը:

Ինչպես նշում է Daily Mail-ը, թրեյլերը սկսվում է անապատի տեսարանով: Այնուհետև չարագործ Ջաֆարի թութակը թռչում է մայրամուտը դիմավորող քաղաքի վրայով ու հասնում աներևակայելի գանձերով լի քարանձավի մոտ:

Աղբյուրը մանրամասնում է, որ ֆիլմում արքայադուստր Ժասմինին մարմնավորում է Նաոմի Սքոթը, իսկ հրաշագործ Ջինին՝ Ուիլ Սմիթը:

«Ալադին»-ի պրեմիերան կկայանա 2019թ. մայիսի 24-ին:

 

Հրապարակվել է «Ալադին» ֆիլմի առաջին թրեյլերը (տեսանյութ)