Զբոսաշրջիկներն ընտրել են աշխարհի լավագույն թանգարանը

23:25 • 12.10.18

Զբոսաշրջիկների մեծամասնության կարծիքով` աշխարհի լավագույն թանգարան է ճանաչվել Փարիզի Օրսե թանգարանը: Այս մասին վկայում են TripAdvisor զբոսաշրջային կայքում հրապարակված տվյալները:

Փարիզյան թանգարանին հաջորդում է Նյու Յորքում գտնվող 9/11 թանգարանը, որը նվիրված է 2001-ի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին: Առաջատար եռյակը եզրափակում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանը:  

Առաջատար տասնյակում ընդգրկվել են Լոնդոնի Բրիտանական թանգարանը, Մադրիդի Պրադոն, Աթենքի Ակրոպոլիսը, փարիզյան Լուվրը, Երկրորդ աշխարհամարտի ազգային թանգարանն ամերիկյան Նոր Օրլեանում, Մեխիկոյի Մարդաբանության ազգային թանգարանը և Վիետնամում պատերազմի զոհերին նվիրված թանգարանը:

Աշխարհի լավագույն թանգարանների ամբողջական ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ:

 

Զբոսաշրջիկներն ընտրել են աշխարհի լավագույն թանգարանը