Էմի Ուայնհաուսը բեմ «կվերադառնա» եռաչափ հոլոգրամի տեսքով
2011թ. կյանքից հեռացած երգչուհի Էմի Ուայնհաուսը բեմ «կվերադառնա»՝ երկրպագուներին ներկայանալով իրական չափերի եռաչափ հոլոգրաֆիկ պատկերի տեսքով:
Ինչպես նշում է Daily Mail-ը, այդ մասին հայտարարել է երգչուհու հայրը՝ մանրամասնելով, որ պրոդյուսերները ցանկանում են հոլոգրամի մասնակցությամբ համերգներ կազմակերպել աշխարհի տարբեր երկրներում՝ երեք տարի շարունակ:
Ուայնհաուսի հոլոգրամը կերևա բեմին՝ կենդանի նվագախմբի կողքին: Յուրահատուկ շոուի պրեմիերան կկայանա 2019թ.:
Միթչ Ուայնհաուսը պատմել է, որ համերգներից ստացվելիք գումարը կտրամադրվի դստեր անվան հիմնադրամին:
Հիշեցնենք, որ բրիտանացի երգչուհին մահացել է ալկոհոլային թունավորումից:










