Մոսկվայում հոսպիտալացվել է Արմեն Ջիգարխանյանը. նրա վիճակը միջին ծանր է

14:46 • 13.10.18

Մոսկվայի կլինիկաներից մեկն է տեղափոխվել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը, գրում է gazeta.ru-ն:

Տեղեկությունը հաստատել է նրա փաստաբան Եվգենի Պարֆյոնովը՝ մանրամասնելով, որ դերասանը հոսպիտալացման պատճառով կարող է ներկա չգտնվել նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի դեմ ներկայացված հայցի վերաբերյալ դատական նիստին:

«Բժիշկները նրա վիճակը գնահատել են միջին ծանության, բայց կայնուն»,-հավելել է փաստաբանը:

Պարֆյոնովը չի մանրամասնել է, թե Ջիգարխանյանի մոտ կոնկրետ ինչ է ախտորոշվել:

Մոսկվայում հոսպիտալացվել է Արմեն Ջիգարխանյանը. նրա վիճակը միջին ծանր է