Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամներ Սրբուհի Ղազարյանը, Տրդատ Սարգսյանն ու Նիկոլայ Բաղդասարյանը հրաժարվում են մանդատներից

11:56 • 15.10.18

Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի խմբակցության անդամ, վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանը, ով դաշինքի ցուցակում  2-րդ համարն էր, դիմում է գրել ավագանու մանդատից հրաժարվելու մասին:

Tert.am-ի հետ զրույցում Սրբուհի Ղազարյանն ասաց, որ որոշել է շարունակել իր աշխատանքը որպես վարչապետի խորհրդական, և երկու աշխատանքները միասին անհամատեղելի են:

«Իմ քայլը» դաշինքի խմբակցության անդամ, հասարակական հիմունքներով վարչապետի խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանը ևս հրաժարվում է ավագանու մանդատից:

«Դիմում եմ գրելու. օրենքով արգելք չկա, բայց կարծում եմ, որ պետք է տարանջատված լինի գործադիրի և ՏԻ մարմինների աշխատանքը, եթե շահերի բախում շատ առաջանա, կօգնեմ դաշինքի անդամներին պետաիրավական հանձնաժողովի աշխատանքային հարցերում»,-ընդգծեց նա:

Հիշեցնենք, որ Նիկոլայ Բաղդասարյանը դաշինքի ցուցակում 15-րդն էր: 

Tert.am-ի հետ զրույցում ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանյանն էլ հիշեցրեց, որ Երևանի ավագանու մանդատից հրաժարվել է նաև Տրդատ Սարգսյանը, ով նշանակվել է Վայոց Ձորի մարզպետ: Նա դաշինքի ավագանու ցուցակում 4-րդ համարն է:

Հիշեցենք՝ «Իմ քայլն» ավագանու խմբակցությունն ունի 57 մանդատ:

Ցուցակում հաջորդաբար ընդգրկված են՝ Ղալեչյան Արմեն (ՔՊԿ), Գալջյան Արմեն (ՔՊԿ)Մարության Արփենիկ Հարությունի (ՔՊԿ), Գևորգյան Վահե Արմենակ (անկուս.) Երիցյան Գրիգորի Աշոտի (անկուս.):