Մահացել է ռեժիսոր Ստեփան Պուչինյանը
Իննսուն տարեկանում կյանքից հեռացել է ՌԴ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Ստեփան Պուչինյանը: Ինչպես հայտնում է gazeta.ru-ն՝ այդ մասին ասվում է ՌԴ կինեմատոգրաֆիստների միության կայքում:
Ստեփան Պուչինյանը ծնվել է 1927 թվականին Բաթումում: 1950 թվականին ավարտել է Կինեմատոգրաֆի համառուսաստանյան պետական ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետը, այնուհետև 1966 թվականին՝ ռեժիսուրայի ֆակուլտետը։ 1950-1964 թվականներին եղել է Մ․ Գորկու անվան կինոստուդիայի տնօրենը, իսկ 1964 թվականից՝ նույն կինոստուդիայի ռեժիսորը։
Նա նկարահանել է «Պատմություն չեկիստի մասին», «Ամենագեղեցիկ ձին», «Հարձակում», «Ամուսնության օրը պետք է ճշտվի», «Ոսկե ձկնիկը N քաղաքում», «Մադամ Վոնգի գաղտնիքները» ֆիլմերը:










