Երկրպագուները չեն ճանաչել շիկահեր դարձած Ջոլիին (լուսանկար)
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին, որը կերպարանափոխվել է նոր դերի համար, զարմացրել է իր երկրպագուներին, որոնք դժվարությամբ են ճանաչել նրան:
43-ամյա դերասանուհին Come Away ֆիլմի նկարահանումների ավարտից հետո լուսանկարվել է թիմի անդամների հետ: Լուսանկարում, որը հրապարակվել է Դևիդ Օյելոուի Instagram-ի պաշտոնական էջում, Ջոլին գեղեցիկ սանրվածքով է և կրում է սև զգեստ:
Մեկնաբանություններում բազմաթիվ օգտատերեր խոստովանել են, որ միանգամից չեն ճանաչել Ջոլիին: Շատերը նշել են, որ նա կատարյալ երջանիկ տեսք ունի:











