Արմեն Ջիգարխանյանի ընկերը պատմել է դերասանի առողջական վիճակի մասին

16:23 • 17.10.18

Անցած շաբաթ հոսպիտալացված հանրահայտ դերասան Արմեն Ջիգարխանյանի առողջական վիճակը բարելավվում է և շուտով նա աշխատանքի կվերադառնա: Այդ մասին ՌԻԱ Նովոստի գործակալությանն ասել է նրա ընկեր Արթուր Սողոմոնյանը:


«Նա բուժման կարիք ունի, դա որոշ ժամանակ կտևի, սակայն վերջին երկու օրերի դինամիկան դրական է: Տասն օրից նա արդեն աշխատանքի կլինի»,- ասել է Արթուր Սողոմոնյանը:


Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայի կլինիկաներից մեկն է տեղափոխվել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը: 


«Բժիշկները նրա վիճակը գնահատել են միջին ծանրության, բայց կայուն»,-նշել էր դերասանի փաստաբանը:


Արմեն Ջիգարխանյանի ընկերը պատմել է դերասանի առողջական վիճակի մասին